Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ու՞մ է վերաբերում սկանդալը՝ Թրամփի՞ն, թե՞ Բայդենին

Ու՞մ է վերաբերում սկանդալը՝ Թրամփի՞ն, թե՞ Բայդենին
23.09.2019 | 10:59

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթվա սկանդալից հետո մեկնաբանել է իր հուլիսյան հեռախոսազրույցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: ԶԼՄ-ների տվյալներով՝ զրույցի ժամանակ նա պնդել է, որ պետք է հետաքննություն սկսել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի ու նրա որդու նկատմամբ:


Վաշինգտոնում նոր սկանդալ է՝ ԶԼՄ-ները և որոշ դեմոկրատներ մեղադրում են Թրամփին՝ Ուկրաինայի իշխանություններին ԱՄՆ նախընտրական պայքարի մեջ ներքաշելու փորձերի մեջ: Հուլիսի վերջին Թրամփը հեռախոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և այդ խոսակցության հանգամանքներն այնքան են մտահոգել ԱՄՆ հատուկ ծառայոություններից մեկի աշխատակցին, որ դարձել են ներքին հետաքննության առարկա: Wall Street Journal-ը գրեց, որ հուլիսյան հեռախոսազրույցում Թրամփը մի քանի անգամ խնդրել է Զելենսկուն հետաքննել Հանթեր Բայդենի՝ նախկին փոխնախագահի և առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդու գործունեությունը: Զուգահեռ, խոսակցությունից առաջ ու հետո Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին մի քանի անգամ հանդիպել է ուկրաինացի պաշտոնական անձանց հետ ու նույնպես նրանց խնդրել է ակտիվացնել Բայդենի որդու վերաբերյալ հետաքննությունը:


Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ նախագահական ընտրություններում Թրամփի մրցակից Ջո Բայդենը պետք է դառմա հետաքննության գործող անձ, եթե գտնվեն վկայություններ որ նա անվայել միտջամտել է քաղաքական իրավիճակին, որ պաշտպանի իր որդուն Ուկրաինայում հետաքննությունից: «Ես կարծում եմ, որ եթե փոխնախագահ Բայդենն իրեն անվայել է պահել, եթե նա պաշտպանել է իր որդուն և ինչ-որ կոռուպցիոն շփում է ունեցել Ուկրաինայի ղեկավարության հետ, մենք պետք է հասնենք ճշմարտության բացահայտմանը»՝ հայտարարեց նա Էյ-Բի-Սի հեռուստաալիքով:


Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում փոխնախագահ Ջո Բայդենը համակարգում էր Ուկրաինային առնչվող հարցերը: Նրա որդին՝ Հանթերը, ուկրաինական «Բուրիսիմա» գազային ընկերության տնօրենների խորհրդում պաշտոն ուներ: Ուկրաինայում հետաքննություն սկսվեց «Բուրիսիմայի» վերաբերյալ և որևէ խախտում չհայտնաբերվեց: Փորձելով Ջո Բայդենին դուրս մղել նախագահական մրցավազքից՝ Ջուլիանին մի քանի հարցազրույցներում հայտարարեց, որ նա միջամտել է ուկրաինական քաղաքականությանը և մասնակից է կոռուպցիոն գործերի: Մասնավորապես՝ նա պնդում է, որ Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը պաշտոնանկվել է Բայդենի խնդրանքով, իբր այն պատճառով, որ ուսումնասիրել է «Բուրիսիմայի» ու նրա որդու կապերը: Ջուլիանին իբր համոզվել է Շոկինի ու նրան փոխարինած Յուրի Լուցենկոյի հետ հանդիպումներում:


«Գրոմադսկե» հեռուստաալիքին հարցազրույցում Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոն ասել է. «Ես գիտեմ՝ ինչի մասին է խոսակցությունը և կարծում եմ՝ ոչ մի ճնշում չի եղել»: Նա վստահեցրել է, որ Ուկրաինան չի միջամտի արտասահմանյան ընտրություններին, եթե նույնիսկ տեսականորեն նման հնարավորություն ունենա:
BBC


Հ.Գ. Փաստորեն ամերիկացիները երեք տարի Թրամփին մեղադրում էին Ռուսաստանի հետ կապերի մեջ, հիմա՝ Ուկրաինայի: New York Times-ը, Washington Post-ը и Wall Street Journal-ը պնդում են, որ Թրամփը հուլիսի 25-ին հեռախոսազրույցում Զելենսկուն խնդրել է հետաքննություն վերսկսել Բայդենի կամ նրա որդու նկատմամբ: Հուլիսի 25-ին Ուկրաինայի նախագահի կայքում հաղորդվել է որ ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ «կհետաքննվեն կոռուպցիոն գործերը, որ կասեցնում էին Ուկրաինայի ու ԱՄՆ-ի փոխգործակցությունը»: Սեպտեմբերի 1-ին Զելենսկու ու ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հանդիպման ժամանակ քննարկվել է այդ թեման: Փենսն ասել է, որ ԱՄՆ վարչակազմը նրանից սպասում է ավելի վճռական պայքար կոռուպցիայի դեմ, որ ամերիկյան միջոցները աննպատակ չծախսվեն: «Ֆեյքային ԶԼՄ-ներն ու նրանց գործընկեր Դեմոկրատական կուսակցությունը ուզում են հնարավորինս հեռու մնալ Ջո Բայդենի պահանջից, որ Ուկրաինայի կառավարությունը պաշտոնանկի դատախազին, որ հետաքննություն է վարել նրա որդու դեմ»՝ գրեց ԱՄՆ նախագահը Twitter-ում: Նա մեղադրեց, որ պատմություն են սարքում: «Ոչինչ չի ասվել, որ սխալ լիներ, բայց Բայդենի պահանջն աղետ էր: Ֆեյքային ԶԼՄ-ները գիտեն, բայց չեն ուզում հաղորդել»՝ ամփոփել էր Թրամփը:


2020-ի նախագահական ընտրություններում Ջո Բայդենը համարվում է դեմոկրատների այն թեկնածուն, որ կարող է հաղթել Թրամփին՝ըստ հարցումների: Ընտրություններից մեկ տարի առաջ հիմնական մրցակցին խաղից դուրս բերելը հաղթանակի շանսերը մեծացնում է: Ուստի հայտնի չէ՝ իրականում ու՞մ է վերաբերում սկանդալը՝ Թրամփի՞ն, թե՞ Բայդենին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ